Ռիհաննան վաճառել է իր առանձնատունը 2.85 միլիոն դոլարով

22:35   7 մարտի, 2018

Ռիհաննան Արևմտյան Հոլիվուդի իր առանձնատունը ձեռք էր բերել դեռ անցած տարի 2.75 միլիոն դոլարով:

Սակայն, այն ձեռք բերելուց ընդհամենը երեք ամիս անց  կրկին հայտնվեց տան առք ու վաճառքի շուկայում:

Բայց այս անգամ արդեն այն արժեր 2.85 միլիոն դոլար:

Այնուհետև նույն այս առանձնատունը հանձնվել է վարձակալության 16.5 հազար դոլար ամսավճարով:

Ժամանակակից ոճով կառուցված երկհարկանի առանձնատունն ունի չորս ննջասենյակ առաձին լողասենյակներով, ընդարձակ և լուսավոր խոհանոց:

Ապակե դռներից կարելի է դուրս գալ այգի, որտեղ ևս կա մինի խոհանոց և պատշգամբ:

Հիշեցնենք, որ Ռիհաննան ոչ միայն հայտնի երգչուհի է, այլև հրաշալի դիզայներ, որը ոչ թե նմանակում է, այլ իր սեփական թրենդն է ստեղծում։ Վերջերս նա ներկայացրել է իր Fenty Beauty հավաքածուի նոր գովազդարշավը։ Puma ապրանքանիշի հետ համատեղ երգչուհին նոր անսամբլներ է ստեղծել, ինչի մասին պատմել է իր Instagram-ում՝ հրապարակելով մի քանի լուսանկար՝ ապրանքանիշի գարնանային գովազդարշավից։

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ COMPASS



© NEWS.am STYLE