Մինի սննդակարգ «Գարուն»

14:10   12 մարտի, 2018

Մինի սնննդակարգն ընդամենը 4 օր է տեւում։ Սննդակարգի արդյունքում հնարավոր է ազատվել 4-7 կգ ավելորդ քաշից։

Այս սննդակարգի հիմնական առավելությունը քառօրյա կուրսը հաճախ կրկնելու հնարավորությունն է։ Բավական է ընդամենը 1-2 օր ընդմիջում, ու վերջ՝ Ձեր օրգանիզմը նորից պատրաստ կլինի նիհարելու մինի սննդակարգի միջոցով։ Եվ դա հնարավոր է շնորհիվ նրա, որ սննդակարգն առաջարկում է լիարժեք, հավասարակշռված ու առողջ ճաշացանկ։

Սննդակարգն ամբողջությամբ բաղկացած է ցածր կալորիականության օգտակար, միաժամանակ շատ սննդարար մթերքներից, որոնք ենթարկվում են նվազագույն ջերմային մշակման։ Առողջ ու մեղմ նիհարելն է մինի սննդակարգի հիմնական նպատակը։

Ճաշացանկ՝ բանջարեղենային ապուրներ, հատիկավոր հացամթերք, ձուկ, ծովամթերք, մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, կանաչի, թռչնամիս, թթվակաթնային մթերքներ․․․

Հեղուկներ՝ կաթ, կեֆիր, ոչ թունդ կանաչ թեյ, չրերից պատրաստված կոմպոտ, հանքային ջուր, սովորական խմելու ջուր։

Աղբյուրը՝ Superpohudenie.com

 



© NEWS.am STYLE