Դի Կապրիոն մեղադրվում է դերի ոչ լիարժեք կերտման մեջ

00:33   8 մարտի, 2018

Դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր Լեոնարդո դի Կապրիոն մեղադրվում է դերերի ոչ բավարար ուսումնասիրման և կերտման մեջ:

Խոսքը վերաբերում է «Գայլը Ուոլթ Սթրիթից» ֆիլմում նրա կերտած նախկին գործակալ Ջորդան Բելֆորտ դերին:

Էնդրյու Գրինը, ով 1990-ական թվականներին աշխատել է Բելֆորտի Stratton Oakmont ընկերությունում, հայց է ներկայացրել Paramount Pictures-ի, Red Granite Pictures-ի, Sikelia Productions-ի ու Appian Way Productions-ի դեմ:

Նա պնդում է, որ հանդիսանում է Դի Կապրիոյի Նիկի Կոսկոֆֆա կերտած հերոսի իրական դեմքը: Իսկ ֆիլմում հերոսին ներկայացրել են, որպես հանցագործ և թմրամոլ:

2015թ.-ին ԱՄՆ դատարանը անհիմն համարեց Գրինի անձնական կյանքի անձեռնմխելիության մեղադրանքը, բայց թույլ տվեց զրպարտության մասով լրացումներ կատարել:

Այժմ Գրինը նյութեր է ներկայացրել կապված՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Սքորսեզեի, ինչպես նաև ֆիլմի սցենարիստ Թերենս Ուինսթերի հետ:

Հիշեցնենք, որ Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։

 Աղբյուրը՝ Hollywoodreporter



© NEWS.am STYLE