«Կցանկանայի, որ իրենց ներսի հայ աղջկա կերպարը չփոխեին». տոնական բլից հարցում՝ Բեն Ավետիսյանի հետ

11:34   8 մարտի, 2018

Այսօր ավելի, քան երբեւէ հայ կանայք լինելու են ուշադրության կենտրոնում, քանի որ մեկնարկեց կանանց համար այդքան սպասված, իսկ տղամարդկանց՝ ոչ այնքան սիրելի մեկամսյակը :) Մարտի 8-ը լավ առիթ է հայտնի տղամարդկանց հետ աղջիկների մասին խոսելու համար: Մեր առաջին բլից հարցման հերոսը բազմաթիվ աջիկների սիրելի Բեն Ավետիսյանն է, որն այս շրջանում նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում:

Ինչպիսի՞ աղջիկների է նախընտրում Բենը, աղջիկների ո՞ր հատկանիշները չի սիրում եւ ինչպիսի՞ն կցանկանար տեսնել հայուհիներին. դերասանը պատմել է NEWS.am STYLE-ին:

Բեն, շիկահերնե՞ր, թե՞ սեւահերներ:

Շիկահերներ էլ, սեւահերներ էլ :)

Կինը գրավիչ է, երբ...

Խելացի է ու կանացի…

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկը փորձում է համեմատվել տղայի հետ:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Պետք է լինի խելացի, համեստ, հարգալից, ուրախ:

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Նազենի Հովհաննիսյան:

Նազենի Հովհաննիսյան: Մի քիչ էլ՝ Քիմ :)

Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...

Կառանձնացնեմ այն երկրպագուհուն, որը տալիս է խելացի մեկնաբանություններ եւ միշտ մասնագիտորեն է մոտենում հարցին: Իմ բոլոր երկրպագուհիներն էլ այդպիսին են:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Նախընտրում եմ, որ աղջիկը լինի գեղեցիկ:

Փոքր տարիքում սիրահարված ես եղել

Կլաուդիա Մորիին…

Ո՞ւմ ես Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրելու:

Իմ կյանքի առաջին ու անփոխարինելի գեղեցիկ սեռի ներկայացուցչին՝ մայրիկիս:

Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:

Ոչինչ չէի փոխի եւ կցանկանայի, որ իրենք էլ իրենց ներսի հայ աղջկա կերպարը չփոխեին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE