«Չեմ հասկանում՝ ինչ են գտնում նրա մեջ». Nemra-ից Վանը՝ Քիմ Քարդաշյանի, իր նախընտրած կնոջ եւ Մարտի 8-ի մասին

12:37   8 մարտի, 2018

Շարունակելով կանանց մեկամսյակին նվիրված մեր հարցազրույցների շարքը՝ չէինք կարող շրջանցել Nemra խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանին, որը խմբի մյուս անդամների հետ միասին «Դեպի Եվրատեսիլի» շրջանակներում կարճ ժամանակահատվածում գրավեց հայ հեռուստադիտողների սրտերը, ինչի ապացույցը եղան քվեարկության արդյունքները:

Վանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսի աղջիկների է նախընտրում, ինչու չի հավանում Քիմ Քարդաշյանին եւ որ հայտնի երգչուհուն է սիրահարված եղել փոքր տարիքում: Ի դեպ, հարցազրույցը բավականին հումորով ստացվեց :)

Վան, շիկահերնե՞ր, թե՞ սեւահերներ:

Ըստ տրամադրության :)

Կինը գրավիչ է, երբ...

Կինը գրավիչ է, երբ գրավիչ է...:) Ամեն կնոջ մոտ գրավիչ լինելը տարբեր հատկանիշներով է ցուցաբերվում: Մեկը կարող է ժպտալ ու ժպիտով աշխարհ շրջել, մյուսը ժպտալուց նմանվում է «չերեպաշկա նինձյայի», բայց իր խելքով կամ այլ մասերով կարող է անչափ գրավիչ լինել:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկն ինքնահավան է լինում, բայց դե հիմա մտածում եմ, որ դա էլ է ինդիվիդուալ. բա որ մեկն էլ պատահի, որին կսազի ինքնահավանությունը:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Շտանգիստ:

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Նազենի Հովհաննիսյան:

Նազենի Հովհաննիսյան, քանի որ Քիմ Քարդաշյանն ինձ համար ոնց որ Կոնչիտան լինի, ինչ-որ տղամարդկային վանող բան կա, չեմ հասկանում՝ ինչ են գտնում նրա մեջ, հետույքն էլ լիմուզին ա, ո՞ւմ ա պետք...

Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...

Ամբոխից կառանձնացնեմ այն երկրպագուհուն, որը եկել է խմբին լսելու, այլ ոչ թե իրեն կողքինների մոտ ցույց տալու համար, իսկ դա պարզ երեւում է բեմից: Մեկ էլ կնկատեմ էն մեկին, ով լացելով ու ժպիտով երգում է մեր երգերը մեզ հետ միասին: Եղել է տենց դեպք, ու ես դժվարությամբ էի աչքս կտրում այդ հրաշք տեսարանից: Բայց հուսով եմ՝ սա ասելուց հետո մյուս համերգին չեմ տեսնի բոլորին լացելուց :)

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Ինձ համար, եթե սեքսուալ է, ուրեմն գեղեցիկ է, իսկ հակառակը լինում է, երբ գեղեցիկ են լինում, բայց ոչ սեքսուալ կամ հմայիչ. այնպես որ՝ ավելի լավ է՝ սեքսուալ եւ գեղեցիկ, երկուսը՝ մեկում:

Փոքր տարիքում սիրահարված ես եղել

Փոքր ժամանակ երեւի Black Eyed Peas-ի Fergie-ին էի սիրում (Big girls don't cry-ի տեսահոլովակի կերպարը), բայց դա փոքր ժամանակ, հիմա ինձ մի քիչ գլամուռոտ է թվում ու դզած փչած...:)

Ո՞ւմ ես մարտի 8-ին ծաղիկներ նվիրելու:

Մարտի 8-ին փախչելու եմ մի ամսով :) Առհասարակ, չեմ սիրում ո´չ տոները, ո´չ նվեր տալ, ո´չ նվեր ստանալ, ո´չ Մարտի 8, ո´չ Նոր Տարի, ո´չ իմ ծննդյան օրն ու այդպես շարունակ:

Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:

Նախ՝ չէի առանձնացնի հայ աղջիկներին աշխարհի աղջիկներից, իսկ, առհասարակ, շատ բան չէի փոխի, ամեն մեկն էլ մի կերպար է ու հաստատ մի բանի համար եկել է այս աշխարհ: Կփոխեի երեւի այն աղջիկների մտածելակերպը, որոնք մտածում են, որ իրենք ամենագեղեցիկն են, ու էն աղջիկների մտածելակերպը, որոնք մտածում են, որ իրենք ամենատգեղն են:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE