Մեգան Մարքլը կնքվել է Հորդանանից բերված ջրով

10:31   8 մարտի, 2018

Մայիսի 19-ին սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի կունենա արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Իսկ մինչ այդ 36-ամյա դերասանուհին փոխել է իր դավանանքը՝ հանուն արքայազնի։ Դերասանուհին անգլիկան է դարձել։

Երեկ, ինչպես փոխանցում է Daily Mail-ը, Քենթրբերիի արքեպիսկոպոսը անցկացրել է արքայազն Հարիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի կնունքի ծիսակարգը Թագավորական եկեղեցում:

Արարողությանը ներկա էին արքայազն Հարին ու Քորնուոլյան դքսուհին, սակայն ներկա չէին արքայազն Ուիլյամն ու Մեծ Բրիտանիայի թագուհին։ Արարողությունը 45 րոպե է տևել, կնունքի համար օգտագործվել է Հորդանան գետից բերված ջուրը։ Մարքլն ընդունել է անգլիկանություն, քրիստոնեության ուղղություններից մեկը, որը ստեղծվել է անգլիական Ռեֆորմացիայի ժամանակ։

Լուսանկարները՝AP, REX, Shutterstock



© NEWS.am STYLE