Քիմ Քարդաշյանը՝ Vogue India-ի համար կրքոտ հոլովակում

10:01   8 մարտի, 2018

Ինչպես հայտնի է, 37-ամյա հայուհին զարդարել է Vogue India ամսագրի շապիկն ու էջերը: Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ հեղինակավոր պարբերականի համար իր նկարահանումներից:

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Հեռուստաաստղը ավելի վաղ նաեւ պատմել է իր հաջողության մասին.

«Ես հարստացել եմ, միլիոններ վաստակել իմ ինքնավստահության, ճշտապահության ու իմ գործը սիրելու շնորհիվ։ Հաջողության հասնելու համար չկա մեկ բաղադրատոմս, բայց այն ամենը, ինչ ես թվարկեցի, սկզբունքներ են, որոնք ինձ թույլ են տվել առաջ գնալ ու հասնել որևէ բանի։ Չեն եղել ներողություններ ուշացումների համար կամ նրա համար, որ դուք չեք արել ձեր աշխատանքը։ Դա ինձ թույլ է տվել բացել իմ բիզնեսն ու իրականացնել իմ երազանքները։ Յուրաքանչյուրն ունի իր երազանքը, եթե դուք հրապուրվեք դրանով, դուք կձգտեք իրականացնել այն, պետք է պարզապես համբերություն ունենալ», - ասել է Քիմը։



© NEWS.am STYLE