Հայ երգչուհի Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից

14:03   8 մարտի, 2018

Քրիստինա Սին այլևս չի համագործակցում Թիմատիի ապրանքանիշի հետ, հայտնում է Super-ը։ Պատճառն այն է, որ Black Star ապրանքանիշի հետ երգչուհու հնգամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Այն որոշել են չերկարացնել, իսկ կոնտենտի՝ այդ թվում Kristina Si բեմական անվան հանդեպ բոլոր իրավունքները Black Star-ին են անցել։
«Ընկերությունում նաև նշել են, որ հետևելու են իրենց մտավոր սեփականության ոչ իրավաչափ գործածման փաստերին»,- հայտնել է ալիքը։

Քրիստինա Սին միացել էր Black Star-ին 2013-ին՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր։ Այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա պետք է հրաժարվեր իր բեմական անունից՝ դրա հանդեպ իրավունքները տրամադրելով ապրանքանիշին: Վերջին հինգ տարիներին ձայնագրված բոլոր կոմպոզիցիաների իրավունքները նույնպես ապրանքանիշին են ացնելու։ 

Քրիստինան հայտնել է, որ կշարունակի իր կարիերան որպես մեներգչուհի, բայց թե ինչ անվան տակ՝ դեռ հայտնի չէ։



© NEWS.am STYLE