Հղի Քլոե Քարդաշյանին տեսել են մանկական բուտիկում գնումներ կատարելիս

16:29   8 մարտի, 2018

Քլոե Քարդաշյանն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը շուտով ծնող են դառնալու։ 33-ամյա հայուհին պետք է ծննդաբերի մարտ-ապրիլ ամիսներին։ Իսկ մինչ այդ պապարացիները հեռուստաաստղին «բռնացրել են» Արևմտյան Հոլիվուդում, որտեղ Քլոեն ժամանել է թիկնապահների ու մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ։

Քլոեն մտել է մանկական հագուստի բուտիկ ու մի քանի գնում կատարել:

Թիկնապահը գնումներով տուփը զգուշությամբ մոտեցրել է մեքենային։

Հիշեցնենք, որ Keeping up with Kardashian ռեալիթի շոուի 14-րդ եթերաշրջանի վերջին դրվագում Քլոեն հայտնել է երեխայի սեռը, պարզվում է՝ զույգը դուստր է ունենալու։

Հիշեցնենք նաև, որ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը դեկտեմբերի վերջին էին հայտնել այն մասին, որ երեխա են սպասում։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE