Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր ընկերուհուն

18:05   8 մարտի, 2018

Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր ընկերուհուն՝ Սոֆիա Բեւերլիին։ «Պոկերի արքան» իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ զույգը դահուկորդների հանդերձանքով է.

Ի դեպ, հիշեցնենք, որ Դենը սկսել է իր միկրոբլոգում հազվադեպ հրապարակել լուսանկարներ։ Թե ինչն է ազդել միլիոնատիրոջ վրա՝ հայտնի չէ, չնայած նրա բաժանորդները ենթադրում են, որ պատճառը Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությունն է, որի ժամանակ Դենն ահաբեկչի փամփուշտից փախչելու պահին իր Twitter-ի միջոցով հայտնել էր քաղաքում տեղի ունեցող ողբերգության մասին։ Շատերը նշում են, որ դրանից հետո Դենը շատ է փոխվել։

Վերջերս Բիլզերյանը դիմել էր նրանց, ովքեր մշտապես օգտվում են համացանցից ու սոցցանցերից կախում են ձեռք բերել ․ «Ավելի շատ իրական կյանքով ապրեք, ավելի քիչ հրապարակումներ արեք»,- հայտնել էր նա։



© NEWS.am STYLE