Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե որքան է գիրացել (ֆոտո)

14:36   8 մարտի, 2018

Գոհար Ավետիսյանը նորից քաշ է հավաքել: ՌԴ-ում հայտնի ոճաբանը խոստովանել է, որ վաղուց չէր լուսանկարվում ամբողջ հասակով մեկ հենց այդ պատճառով: Instagram-ի իր էջում Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել մարմինն ընդգծող զգեստով.

«Գիտեք, ես գիրացել եմ, եւ դա պատահում է յուրաքանչյուր ձմեռ: Ոչ լուսանկարվելու, ոչ գեղեցիկ հագնվելու ցանկություն չկա: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր թույլ կողմերը, եւ երբ դրանք ի հայտ են գալիս, սկսվում է ծուլության մի շրջան... Բայց այսօր առավոտյան ես արթնացա եւ հասկացա, որ հոգնել եմ պարկ-զգեստներ հագնելուց, որոնք օգնում են ինձ թաքցնել ավելորդ ճարպը: Ես հագա իմ սիրելի բլուզն ու շրջազգեստը, որոնք ընդգծում են մարմնիս կառուցվածքը, ներշնչեցի ինձ, որ գեղեցիկ եմ: Ես հայելու մեջ տեսնում եմ իմ թերությունները եւ դրա համար ուզում եմ դառնալ ավելի լավը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս Գոհար Ավետիսյանը վիրավորվել էր Instagram-ի իր բաժանորդներից։ ՌԴ-ում հայտնի հայ դիմահարդարը գրառում էր արել, որով իր դժգոհությունն էր հայտնել իր հետեւորդներին։ Գոհարի տեղադրած վերջին աշխատանքը քննադատությունների էր արժանացել նրանց կողմից, ինչի արդյունքում ոճաբանը գրել է.

«Աստված չանի՝ դու մի լավ բան հրապարակես, չկամներն ու տեղական քննադատները քո վրայով անմիջապես կանցնեն... Երբեմն ես այնքան եմ ցանկանում հեռանալ օվկիանոսից այն կողմ, որտեղ ամենն, ինչ ես անում եմ, այդքան պոպուլյար է ու գնահատվում է, իսկ մարդիկ միմյանց չեն վիրավորում եւ հարգանքով են վերաբերվում ուրիշների գործունեությանը»,- գրել է վրդովված Գոհար Ավետիսյանը։



© NEWS.am STYLE