Տեսահոլովակի պրեմիերա. Էդգար եւ Բոսսոն - «Она»

14:56   8 մարտի, 2018

Հայ-շվեդական համագործակցությունն արդեն հասանելի է համացանցում: Էդգարն ու շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը ներկայացրել են իրենց «Она» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի նկարահանման համար շվեդ երգիչն անցած տարի ժամանել էր Հայաստան եւ նույնիսկ հասցրել զրուցել NEWS.am STYLE-ի հետ:

Երգի երաժշտության հեղինակն Էդգարն է, իսկ խոսքերը գրել են Գայանե Ավետիսյանն ու Ասլան Գուսենյովը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:



© NEWS.am STYLE