Ամուր հարաբերությունների երկու պարզ գաղտնիք

15:07   9 մարտի, 2018

Ձեր երջանկությունը շատ կարեւոր է, բայց ոչ այնքան, որքան կարծում եք

Սովորաբար մարդկանց մեծ մասը, մասնավորապես՝ աղջիկները, կարծում են, որ հարաբերություններն ինքնին իրենց պետք է երջանկացնեն: Արդյունքում՝ նրանց մեծ եւ նույնիսկ անիրական ակնկալիքներ են ունենում հարաբերություններից եւ այն մարդուց, որը, նրանց կարծիքով, պետք է անի այն, ինչն ի վիճակի չէ: Ճշմարտությունը նրանում է, որ երջանկությունն ընտրություն է, յուրաքանչյուրի անձնական ընտրությունը, այլ ոչ համացանցում կարգավիճակի փոփոխությունը կամ անձնագրում կնիքը:

Անել այն, ինչ ձեզ դուր է գալիս, ինչ ձեր սիրտն է ուզում. ահա սա է դեպի երջանկության, լիարժեք կյանքի եւ հարաբերությունների զգացողություն տանող ուղին: Երբ հետեւում եք ինչ-որ բանի հանդեպ ձեր ցանկությանը, ձեր կոչմանը, գրավիչ մարդ եք դառնում: Դա ձեզ ավելի հետաքրքիր է դարձնում, ավելի լիարժեք, ավելի երջանիկ:

Ինչպե՞ս դա անել: Հիշեք, թե ինչ եք միշտ ցանկացել անել, հասեք ձեր նպատակներին՝ անկախ այն հանգամանքից, ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ եք, թե՞ ոչ: Ձգտեք աճել եւ զարգանալ: Աշխատեք ձեր սեփական երջանկության համար, մի կողմ թողեք բոլոր ակնկալիքները, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան կանի ձեզ համար:

Ձեր երախտագիտությունն իսկական կախարդանք է հարաբերություններում

Մարդիկ կարող են մոռանալ, թե ինչ եք ասել, կարող են մոռանալ՝ ինչ եք արել, բայց երբեք չեն մոռանա, թե ինչ զգացմունքներ եք առաջացրել: Դուք երբեւէ զգացե՞լ եք, թե ինչպես են ձեզ ընդունում: Պարզապես մարդիկ ցույց չեն տալիս, որ գնահատում են ձեզ: Մարդիկ հարաբերություններում հաճախ դժգոհում են, որ իրենց զուգընկերները չեն նկատում իրենց ձգտումները, չեն ընդունում ընտանիքում իրենց ներդրումը: Ինչ էլ անեք, երախտապարտ եղեք: Եթե ռոմանտիկա, ուշադրություն եք ուզում, դրան հասնելու լավագույն միջոցն է ցույց տալ, թե որքան եք գնահատում այն, ինչ ունեք հիմա: Եթե ծաղիկներ եք ստանում միայն Մարտի 8-ին եւ տարեդարձին, պետք չէ հեգնել, որ, վերջապես, ստացաք դրանք: Ավելի լավ է շնորհակալություն հայտնեք եւ անկեղծորեն ուրախացեք: Երբ նա տեսնի, թե որքան հաճելի է ձեզ համար դա, կցանկանա ավելի հաճախ անել: 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE