Հինգ նշան, որ տղամարդն օգտագործում է քեզ

20:32   9 մարտի, 2018

Նա մշտապես զբաղված է

Տղամարդը, որն ուզում է քեզ հետ հարաբերություններ կառուցել, միշտ քեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա անընդհատ արդարացումներ է փնտրում հանդիպումը հետաձգելու համար, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնային հաճույքները հիշելիս, նշանակում է՝ հենց դրա համար էլ դու նրան պետք ես։

Նա քեզ թույլ չի տալիս համատեղ լուսանկարներ հրապարակել համացանցում

Մի կողմից դա անհեթեթություն է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են տեղի ունենում հարաբերությունների նոր կարգավիճակի մասին հայտարարությունները։ Եթե նա չի ցանկանում հրապարակել ձեր հարաբերությունները, հարց է ծագում՝ ինչու՞։ Նա, ով քո հանդեպ անտարբեր չէ, կցանկանա այդ մասին հայտնել իր լուր ամբողջ աշխարհի։ Պետք է նշել, որ որոշ աղջիկներ արդարացնում են իրենց ընկերներին նրանով, որ նա իբր թե իր էջում առհասարակ ոչինչ չի հրապարակում անձնական կյանքի մասին։ Բայց այս դեպքում նրա համար պետք է միեւնույնը լինի, թե արդյոք դու նման նկար կհրապարակեղ քո էջում։ Նրա արձագանքը չպետք է լինի կասկածելի ագրեսիվ։

Դու ծանոթ չես նրա ընտանիքի եւ ընկերների հետ

Եթե նա քեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ չի պլանավորում երկար մնալ քեզ հետ։ Միեւնույն ժամանակ դու նրա ընկերների կամ ընտանիքի հետ ծանոթանալիս կարող ես նրանց կողմից տարօրինակ վերաբերմունք նկատել։ Փորձիր հասկանալ դրա պատճառը։ Միգուցե դու մեկն ես այն հազարավորներից, որոնց նա ծանոթացնում է ընկերների հետ։

Նա շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ

Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել քո եւ ընկերների միջեւ, դու պետք է առաջին տեղում լինես։ Այլ բան է, եթե դա հին ընկերների հանդիպում է, բայց բոլորովին ուրիշ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ քեզ մոտ է գալիս միայն գիշերելու։

Նա ժամերով չի պատասխանում քո հաղորդագրությանը

Իրականում րոպեից էլ քիչ ժամանակ է պետք հաղորդագրությանը պատասխանելու համար։ Այդ պատճառով, եթե նա անգամ շատ զբաղված է, միշտ կարող է գոնե 2 բառ գրել։ Եթե դա տեղի չի ունենում, մտածիր։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE