Հինգ բան, որոնք տղամարդկանց ձգում են դեպի կինը

17:07   10 մարտի, 2018

Անսպասելի հաճելի հաղորդագրություններ օրվա ընթացքում

Ոչ կպչուն։ Առանց հարցաքննության, թե ինչ է նա հիմա անում։ Առանց ստիպելու նրան պատասխանել և երկարահունչ զրույց ունենալ։ Այլ պատահական։ «Ես մտածում եմ քո մասին», « Քեզ լավ օր», նման հաղորդագրությունները դրական են ազդում այն հանգամանքին վրա, թե ինչպես է տղամարդն ընդունում կնոջը։ Դա ցույց է տալիս Ձեր անկեղծ և սիրող կողմը։

Անսպասելի փոքրիկ նվերներ

Առանց առիթի։ Առանց որևէ այլ պատճառի՝ միայն թե տեսնել նրա ժպիտը։ Դա կարող է Ձեր ուշադրությունը ցույց տվող որևէ մանրուք լինել։ Տուն գնալու ճանապարհին գնել նրա սիրած շոկոլադը։ Գնել մեկ գավաթ գարեջուր և դնել սառնարան՝ իմանալով, որ նա այսօր ավելի հոգնած է վերադառնալու։ Դա ցույց է տալիս, որ դուք լսում և իրապես անհանգստանում եք նրա համար։

Ինչ-որ բան զոհել՝ հանուն նրա

Գուցե դա գիշերակացով արշավ է վրաններում։ Կամ պատրաստակամություն հասարակական տրանսպորտով իր մոտ գալու, քանի որ նա իր հիվանդ մորը տանելու կարիք ունի։ Դա նրան հասկանալու, մարդկայնության, պարզության ու սիրո արտահայտություն է։ Զիջումների գնալու պատրաստակամություն, իսկապես ինչ-որ բան անել՝ նրան ուշադրության արժանացնելով։

Լավ լինել երեխաների հետ
Զարմանալի է, բայց շատ տղամարդիկ մեր հարցման մեջ նշել են, որ իրենց համար երեխաների մոտ կանանց վարքն անկեղծության ու սիրելու ունակության իսկական թեստ է։ Չէ՞ որ երեխաներն զգում են կեղծավորությունն ու վատ էներգետիկան։

Կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք

Տղամարդկանց համար երջանիկ կինը սեքսուալ է։ Դրական տրամադրվածությունը շատ բան է ասում նրա բնավորության մասին։ Տղամարդն ուզում է, որ իր կինը ուրախություն բերի իր կյանք, ոչ թե տխրություն։

Նյութի աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE