15 պարզ ճշմարտություն՝ տղամարդկանց համար

20:09   12 մարտի, 2018

1. Հարգի՛ր բոլորին՝ անկախ պաշտոնից եւ կարգավիճակից:

2. Մի՛ փորձիր ուրիշ մեկը դառնալ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

3. Գլխիդ տանիք եւ սնո՞ւնդ ունես: Մի՛ վազիր փողի հետեւից, հետեւիր երազանքիդ:

4. Մի՛ մտահոգվիր, թե ինչ կասեն կամ կմտածեն մարդիկ: Որքան հաջողակ ես ու հետաքրքիր ես ապրում, այնքան շատ են քեզ քննարկում:

5. Դադարի՛ր չափազանց շատ աշխատել եւ սկսիր ապրել:

6. Մի կողմ թող անցյալի համար ափսոսանքն ու մտահոգությունները:

7. Մի՛ զայրացիր եւ դուրս մի արի ափերից: Այդ պահին դու առավելագույնս խոցելի ես եւ չես կարող արժանապատվորեն արձագանքել:

8. Կարծում ես, որ ամենախելացի՞ն ես այս սենյակում: Ճիշտ շրջանակ չես ընտրել:

9. Հետեւիր առողջությանդ: Սպորտային եւ առողջ մարմինը կօգնի քեզ ցանկացած իրավիճակում:

10. Ամուր ձեռքսեղմումը վստահության եւ զրուցակցի հանդեպ հարգանքի նշան է: Միշտ ոտքի կանգնիր ինչ-որ մեկին ողջունելիս:

11. Դադարի՛ր ծուլանալ եւ խուսափել պարտականություններից:

12. Երկար ժամանակով մի՛ հետաձգիր գործերդ, խոստումներդ եւ երազանքներդ:

13. Ծնողներդ, գործընկերներդ ու ընկերներդ պարտավոր չեն ամեն ինչ քո փոխարեն անել: Մի՛ կարծիր, որ ինչ-որ մեկն ընդհանրապես ինչ-որ բան քեզ պարտք է:

14. Ժամանակ անցկացրու նրանց հետ, ում սիրում ես՝ ծնողներիդ, երկրորդ կեսիդ, ընկերներիդ:

15. Անհաջողություններիդ համար ուրիշներին մի՛ մեղադրիր: 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE