14-ամյա Կարենը չանցավ «Մանկական Ձայնի» հաջորդ փուլ, բայց ստիպեց Վալերի Մելաձեին երգել իր հետ (տեսանյութ)

16:05   8 մարտի, 2018

Ռուսաստանում շարունակվում է «Մանկական Ձայնի» նոր եթերաշրջանը: Երեկ կույր լսումների փուլի ժամանակ ելույթ է ունեցել 14-ամյա Կարեն Հայրապետովը:

Նա կատարել է ժյուրիի անդամներից մեկի՝ Վալերի Մելաձեի «Как ты красива сегодня» երգը, սակայն նրանցից որեւէ մեկն այդպես էլ չի շրջվել:

Կարենը պատմել է, որ ապրում է Մոսկվայում, սակայն ծնվել է Երեւանում: Ապա նա խնդրել է Մելաձեին իր հետ միասին կատարել հայտնի երգից մի հատված:



© NEWS.am STYLE