Մկրտիչ Արզումանյանի մարտիության շնորհավորանքը

23:01   8 մարտի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Դերասանի լուսանկարն ունի հետևյալ մեկնաբանությունը. «Կանայք ջան, շնորհավոր Ձեր 8-ը։ Լինեք միշտ սիրված և գնահատված»:

Նշենք, որ դերասան հումորիստը շատ ակտիվ է սոցիալական կայքերում և իր էջերում պարբերաբար տեղադրում է հետաքրքիր և զվարճալի լուսանկարներ:

Իսկ վերջերս նա անդրադարձել էր դեղերի մասին օրենքին, ըստ որի դեղեր կարելի էր ձեռք բերել բացառապես բժշկի տված դեղատոմսով:



© NEWS.am STYLE