Դերասանուհի Նաստասիա Սամբուրսկայայի լեսբիական համբույրը

23:10   8 մարտի, 2018

«Ունիվեր» սերիալի աստղ, դերասանուհի Նաստասիա Սամբուրսկայան իր Instagram-ում լեսբիական համբույրի լուսանկար է հրապարակել:

Դերասանուհին իր տեղադրած լուսանկարով շնորհավորել է կանանց միջազգային տոնը և ասել, որ կանայք երկրագնդի լավագույն էակներն են. «С Международным женским днём, девчОнки! Вы лучшие существа на планете!»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհին իր տեսանյութ էր հրապարակել, որտեղ իր պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը բացատրում է իր հովանավորյալին, որ ֆոնոգրամայով երգելն արգելված է ու հարվածում նրա դեմքին։

Գործողությունը զարգանում է միջանցքում. կադրերում դերասանուհին վազում է պրոդյուսերի հետևից, 500 ռուբլի խնդրում, ինչին ի պատասխան՝ երաժիշտն ուժեղ հարվածում է նրա քթին։ Դրանից հետո Սամբուրսկայան ընկնում է գետնին ու արտասվում։

Սակայն հոլովակի վերջում Նաստասիան, այնուամենայնիվ, չի դիմանում ու սկսում է ծիծաղել։



© NEWS.am STYLE