Էմիլի Ռատաժկովսկին համեստ նկարով է շնորհավորել Կանանց միջազգային օրը

11:10   9 մարտի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին նորից պարծեցել է իր մարմնով: Մոդելն իր Instagram -ում հրապարակել է մինի հոլովակ, որտեղ գովազդել է իր սեփական ապրանքանիշի լողազգեստը։

Սակայն կարճ ժամանակ անց Էմիլին հեռացրել է հոլովակը՝ հավանաբար հասկանալով, որ այն չափից դուրս գայթակղիչ է, եւ դրա փոխարեն կանանց շնորհավորել ահա այս համեստ լուսանկարով.

Հիշեցնենք, որ մոդելն օրերս ամուսնացել է դերասան ու պրոդյուսեր Սեբաստիան Բեար ՄաքՔլարդի հետ, որի հետ երկու ամիս հանդիպում էր։ Աղջիկն ինքն էր այդ մասին հայտնել իր Instagram-ում։ Արարողությունը կայացել է Նյու Յորքում։

Ամուսնությունը գրանցելիս 26-ամյա Էմիլին հագել էր մանանեխագույն տրենչ ու քողով գլխարկ, Սեբաստիանն էլ՝ մուգ գույնի վերնաշապիկ ու երկնագույն տրենչ։ Պսակադրության «վկաներից» էր նաև շունը։



© NEWS.am STYLE