Քենդալ եւ Քայլի Ջեներները 57 հազար դոլար պարտք են կուտակել Նյու Յորքում իրենց բուտիկի վարձակալության համար

12:34   9 մարտի, 2018

Քենդալ եւ Քայլի Ջեներները 57 հազար դոլար են պարտք Նյու Յորքում իրենց բուտիկի վարձակալության համար։ The Shade Room-ը գրում է, որ Նյու Յորքում քույրերի բուտիկի դռների վրա հայտնվել է ծանուցագիր՝ վարձակալության վճարի պարտքի մասին։

Այդ գրությունում նշված է, որ վարձը չի վճարվել 2017-ի դեկտեմբերից սկսած։


Ինչպես գիտեք՝ քույրերն իրենց սեփական հագուստի ապրանքանիշն են բացել դեռ 2015-ին։ Նրանք նաև Topshop-ի հետ համագործակցությամբ ներքնազգեստ են ստեղծում։

Նշենք, որ Քենդալի եւ Քայլիի քույրը՝ 37-ամյա ՔԻմ Քարդաշյանը, օրերս այցելել է Մադոննայի բյութի պրեզենտացիան, որը նվիրված էր երգչուհու՝ MDNA կոսմետիկ շարքին։

Մադոննան իր Instagram-ում հրապարակել էր ՔԻմ Քարդաշյանի հետ լուսանկար։
«Մեկ րոպեից լրջորեն կխոսենք Քիմի հետ մաշկի խնամքի ու գեղեցկության գաղտնիքների մասին»,- մակագրել էր սելֆին երգչուհին։

Նշենք, որ ՔԻմ Քարդաշյանը նույնպես կոսմետիկայի սեփական ապրանքանիշ ունի՝ KKW Beauty, ընդ որում՝ այն բավականին մեծ հաջողություն է վայելում։



© NEWS.am STYLE