Ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորել կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

10:04   9 մարտի, 2018

Երեկ մի շարք երկրներում նշվում էր Մարտի 8-ը։ Ու այդ կապակցությամբ կանանց շնորհավորել է նաև Քիմ Քարդաշյանը (հաշվի առնելով ժամանակային տարբերությունը՝ նրանց մոտ դեռ մարտի 8-ն է)։

Իր Instagram-ում հայուհին երկու լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկը՝ Vogue India ամսագրի համար ֆոտոշարքից, որը դուք տեսնում եք որպես մեր այս նյութի գլխավոր նկար: 

«Ուժեղ կանայք ուժ են հաղորդում մյուս կանանց»,- մեկնաբանել է լուսանկարը Քիմը:

Իսկ երկրորդ լուսանկարում Քորթնին, Քլոեն ու Քիմն են պատկերված։ Լուսանկարը արվել է քույրերի՝ Տոկիո կատարած վերջին ուղևորության ժամանակ։

«Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա առթիվ»,- մակագրել է լուսանկարը Քիմը։



© NEWS.am STYLE