Մարկ Հեմիլն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

11:33   9 մարտի, 2018

Մարկ Հեմիլը, որը բոլորիս հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմում Լյուք Սքայուոքերի դերով, աստղ է ստացել Փառքի ծառուղում։

66-ամյա դերասանին շնորհավորելու էին եկել Հարիսոն Ֆորդը, Ջորջ Լուկասը, դուստր՝ Քերի Ֆիշեր Բիլի Լուրդը, նաեւ ֆիլմի մյուս դերակատարները։

«Աստղային պատերազմներից» բացի, Հեմիլը նկարահանվել է «Գիշերային ուղեկից» սարսափ ֆիլմում, «Տապալվածները» ռազմական դրամայում, «Հայվեր» կոմիքս-ֆիլմում, «Սեր ու կախարդանք» առեղծվածային մելոդրամայում։

Կինոդերասանի հաջող կարիերան նա համատեղում էր Բրոդվեյում իր ելույթների հետ. նրա առաջնախաղը «Փիղ- մարդը» պիեսի բեմադրությունում էր։ Թատերական ասպարեզում նրան մեծ համբավ է բերել Մոցարտի դերը «Ամադեուս» ներկայացման մեջ։ Սկզբում նա խաղում էր երկրորդ կազմով, որի հետ դերասանը հյուրախաղեր է տվել ԱՄՆ-ում, իսկ հետո նրան ընդգրկել են հիմնական կազմ։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Startracks, Rex, Shutterstock, Getty, AFF-USA, WireImage



© NEWS.am STYLE