Օլգա Բուզովայի վայրի պարերը լրջորեն մտահոգել են նրա երկրպագուներին

18:14   9 մարտի, 2018

Օլգա Բուզովայի կրքոտ պարերը լրրջորեն մտահոգել են նրա երկրպագուներին։ Մինչ Օլյան հսկայական գումարներ է վաստակում իր բարձր ինտելեկտուալ երգերով՝ նրա բաժանորդները մի քիչ տարակուսած են նրա բեմական պարերի կապակցությամբ։

Երեկ՝ Մարտի 8-ին, Օլգա Բուզովան ներկայացրել էր իր հերթական գլուխգործոցը՝ «Она не боится» երգը։ Այն հրապարակվել է Օլյայի Instagram-ում։

Публикация от Ольга Бузова (@buzova86)


«Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ ես կհանդիպեմ իմ տղամարդուն, որի սերը նույնքան անվերապահ կլինի, որքան իմը»,- գրել է Օլյան։

Այդ նույն օրը Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում Օլգան ելույթ է ունեցել բեմին, որտեղ նա կրքոտ պարել է։ Բուզովայի բաժանորդները երկու ճամբարի են բաժանվել՝ ոմանք համարում են, որ Օլյան պետք է լրջորեն զբաղվի իր խորեոգրաֆիայով, քանի որ նրա պարերը տենդագին շարժումներ են հիշեցնում, իսկ մյուս մասը համարում է, որ Օլյայի շարժումները հոյակապ ու նրբագեղ են։

Публикация от Ольга Бузова (@buzova86)



© NEWS.am STYLE