Սեւակ Խանաղյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

13:35   9 մարտի, 2018

Սեւակ Խանաղյանը որդու հետ լուսանկար է հրապարակել: «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչն այդ կերպ շնորհավորել է կանանց տոնն իր Instagram-ում.

«Սիրելի կանայք, շնորհավորում ենք ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ: Սիրեք եւ եղեք սիրված»,- լուսանկարին կից գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանն ընտրեց «Եվրատեսիլ 2018»-ում իր ներկայացուցչին: Ազգային ընտրության՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում Սևակ Խանաղյանը միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի կողմից արժանացավ ամենաբարձր՝ 12 միավորին:



© NEWS.am STYLE