Ջենիֆեր Լոպեսին տեսել են Հոլիվուդում ընթրիքի գնալիս

16:10   9 մարտի, 2018

Ջենիֆեր Լոպեսը վերջին երեք ամիսներին հիմնականում Լաս Վեգասում է ելույթ ունենում, միաժամանակ նաեւ Մայամիում, Նյու Յորքում ու Լոս Անջելեսում։

Սակայն 48-ամյա երգչուհին երեկ երեկոյան հայտնվել է պապարացիների տեսադաշտում՝ Հոլիվուդում Craig's ռեստորան մտնելու պահին։

Ջեյ Լոն առանց իր բոյֆրենդի՝ նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի էր, որն ի դեպ, օրերս Քարդաշյան ընտանիքին բեյսբոլի դասեր էր տալիս։

Քիմը մոր՝ Քրիս Ջեների, նաեւ քույրերի՝ Քորթնիի, Քենդալի ու Քլոեի հետ, որոշել էր բեյսբոլ խաղալ ու, իհարկե, այդ ամենը նկարահանվում էր ընտանեկան հեռուստաշոուի համար։ Ճիշտ է՝ լուսանկարներում Ալեքսը չէր երեւում. հնարավոր է Քիմն անակնկալ է պատրաստում իր հեռուստաշոուի երկրպագուների համար, ու աստղին կտեսնեն 15-րդ եթերաշրջանի դրվագներում։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE