Ջասթին Բիբերը պարծեցել է իր դաջվածքներով

17:03   9 մարտի, 2018

Ջասթին Բիբերը պարծեցել է իր դաջվածքներով։ Երգիչն իր Instagram -ում հրապարակել է երկու լուսանկար, որոնք որեւէ ձեւով չի մակագրել։

Լուսանկարներում կանադացի երգիչն ինչ-որ լողափում է՝ կիսատաբատով, ցուցադրելով իր դաջվածքներն՝ ի ուրախություն իր 97 մլն բաժանորդների։

Ի դեպ, շտապենք նշել, որ մինչ արեւմտյան որոշ լրատվամիջոցներ երեկ հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ 24-ամյա երգիչն ու Սելենա Գոմեսը նորից բաժանվել են, զույգին տեսել են միասին եկեղեցուց դուրս գալու պահին, որտեղ նրանք երեկոյան պատարագին էին մասնակցում։

Հիշեցնենք, որ Ջասթինը վերջերս, արդեն կես տարի, հաճախում է եկեղեցի, այլեւս խուլիգանություն չի անում ու երեկույթներ չի կազմակերպում ու շատ լուրջ է վերաբերվում Սելենայի հետ իր հարաբերություններին։ Այս անգամ, կարծես, ամեն ինչ գնում է դեպի հարսանիք :)))



© NEWS.am STYLE