Ֆրոյդի բազմոցի նորոգման համար դրամահավաք է հայտարարվել

11:19   7 մայիսի, 2013

Զիգմունդ Ֆրոյդի լոնդոնյան թանգարանը դրամահավաք է հայտարարել թախտի վերանորոգման համար, որից հոգեվերլուծաբանն օգտվում էր իր սեանսների ժամանակ:

Ըստ The Guardian-ի, նորոգման համար անհրաժեշտ է 5 հազար ֆունտ սթեռլինգ: Թանգարանի տնօրեն Դոուն Քեմփը կարծում է, որ նման գումարը կարող է նվիրաբերել ժամանակակից դիզայնի ուղղությամբ մասնագիտացած որեւէ մասնավոր ընկերություն: Վերականգնման աշխատանքները պետք է տեղում կատարվեն, քանի որ այն չափազանց արժեքավոր եւ դյուրաբեկ առարկա է, այդ պատճառով հնարավոր չէ դուրս բերել շենքից:

Հայտնի թախտը Ֆրոյդը Վիեննայից դուրս է բերել 1938 թվականին, նացիստներից փախչելու ժամանակ: Այն բերվել է Մեծ Բրիտանիայի՝ Լոնդոնի Հեմփսթեդ արվարձանում գտնվող Ֆրոյդի տուն, որը 1980-ականներին կեսերին վերածվեց թանգարանի:



© NEWS.am STYLE