Կենդանակերպի այս չորս նշանները կարող են սեքսով զբաղվել ցանկացած վայրում

21:12   13 մարտի, 2018

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18-ը)

Ջրհոսները 60-ական թվականների հետ են ասոցացվում: Ցեխի մեջ պարող, մարիխուանա ծխող, մազերում ծաղիկներ կրող մերկ մարդիկ: Իրականում դա Ջրհոսի դարաշրջանն էր, իսկ երբ Ջրհոսը կառավարում է երկինքը, դուք ստանում եք մի խումբ մարդկանց, որոնք դեմ չեն սիրով զբաղվել ցանկացած ժամանակ:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20-ը)

Երբ խոսքը մերձեցման մասին է, Ցուլը գազան է դառնում: Եթե Ցուլը, լինի նա տղամարդ, թե կին, հասկանում է, որ նա տրամադրված է, անձնատուր կլինի իր ցանկություններին՝ նույնիսկ մինչեւ դրանց իրականություն դառնալը: Այս մարդիկ կարող են սեքսով զբաղվել ճագարների պես՝ որտեղ ասես եւ ինչպես ասես, այդ պատճառով, եթե հանդիպում եք Ցուլի հետ, պատրաստ եղեք ձեր կյանքում լավագույն «սպորտին»:

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)

Կշեռքները կարող են մարդկանց շրջապատում զուսպ եւ հանգիստ լինել, բայց ննջարանում նրանք գերկրքոտ են: Եվ ինչո՞ւ սահմանափակվել ննջարանով, երբ կա միջանքը, շքամուտքը, ակումբի զուգարանը կամ զբոսայգու մութ ծառուղին: Կշեռքները կարող են սեքսով զբաղվել գիշեր ու ցերեկ:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ը)

Այծեղջյուրները շատ հետաքրքիր մարդիկ են: Մի կողմից՝ նրանք շատ բծախնդիր են, երբ խոսքը զուգընկերների մասին է: Բայց Այծեղջյուրները սիրում են մի կողմ թողնել կարծրատիպերը, երբ գործն ինտիմին է հասնում: Պատկերացրեք մարդկանցով լի սենյակ, դուք հրաշալի էակի եք տեսնում, իսկ նա ձեզ է նայում: Այծեղջյուրը երբեք բաց չի թողնի նման հնարավորությունը: Այնպես որ՝ համարձակորեն անկողին մտեք նրա հետ, չեք ափսոսա:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE