Ռուս հայտնի դերասանը հարբած վիճակում է բեմ բարձրացել

17:16   9 մարտի, 2018

Հայտնի ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում՝ հարբած վիճակում բեմ է բարձրացել։ Հայտնի դերասանը քիչ էր մնում ձախողեր Սամարայում ներկայացումը։ Այդ խայտառակ ելույթի մասին պատմել են վրդովված հանդիսատեսները։ Նրանցից մի քանիսը տոմսերի համար վճարել էին ավելի քան հինգ հազար ռուբլի, գրում է «Дни»-ն։

«Մարտի 7-ին գնացինք «Սովրեմեննիկ» թատրոնի ներկայացմանը, որը հյուրախաղերով Սամարայում էր։ 35 րոպե ուշացումով սկսեցին։ Ներողություն չխնդրեցին։ Պարզվեց՝ Եֆրեմովին էին սպասում։ Նա լրիվ հարբած վիճակում բարձրացավ բեմ, տեքստերը շփոթում էր, երբ հանդիսատեսը խնդրեց ավելի բարձր խոսել, քանի որ ոչինչ չէր լսվում՝ նա ուրախ-ուրախ հայհոյեց սամարացի հանդիսատեսին ու ամբողջ ներկայացման ընթացքում պարբերաբար կրկնում էր այդ ուղերձը»,- պատմել է հանդիսատեսներից մեկը՝ Լարիսան։ Նա նշել է, որ շատերը ցնցված էին նման վարքագծով։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դահլիճում գրեթե ոչ ոք իր վրդովմունքը չէր հայտնել.
«Դահլիճում մշակույթի նախարարն էր նստած, որն աչքն անգամ չթարթեց, անհարմար էր: Նրան ամեն ինչ, ըստ երևույթին, դուր էր գալիս»,- բացատրել է նա։

Ոմանք դահլիճից հեռացել էին մինչև ներկայացման սկիզբը։

«Մարդիկ պետք է բոլորը միասին բողոքեն ու պահանջեն վերադարձնել տոմսերի արժեքը։ Ստացվում է, որ 7000 ենք վճարել մեր հասցեին հայհոյանք լսելու համար»,- վրդովվում է Լարիսան։

«Մեզ մոտ (Լոս Անջելեսում) Եֆրեմովը նույնպես հարբած էր, գրեթե մեկ ժամ սպասում էինք ներկայացմանը»,- իր տպավորությունն է պատմել մեկ ուրիշը։

Եֆրեմովն ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։



© NEWS.am STYLE