21:33 9 մարտի, 2018Արդեն ավարտվել է Keeping up with Kardashians հեռուստաշոուի 14-րդ եթերաշրջանը։

Քիմը՝ իր քույրերի հետ միասին, առանց հետաձգելու, միանգամից անցել է հեռուստաշոուի 15-րդ եթերաշրջանի նկարահանումներին։

Այս անգամ Քարդաշյան ընտանիքը բեյսբոլ է խաղացել ընդդեմ Տիտո Ջեքսոնի ընտանիքի: Նրանց մարզիչը եղել է Ջենիֆեր Լոպեսի բոյֆրենդ՝ նախկին բեյսբոլիստ՝ Ալեքս Ռոդրիգեսը:

Ալեքսն, ով իր ազատ ժամանակը սովորաբար անցկացնում է երգչուհու հետ, այս անգամ առանց նրա էր:

Մարզադաշտում է եղել նաև Քիմ Քարդաշյանի նորածին դուստրը՝ Չիկագոն, ով լույս աշխարհ է եկել հունվարին՝ փոխնակ մոր միջամտությամբ:

Հիշեցնենք, որ Քիմն իր քույրերի հետ օրեր առաջ կրկին բեյսբոլ է խաղացել, որը Keeping up with Kardashians հեռուստաշոուի նկարահանումների համար էր:
Աղբյուրը՝ DailyMail