Մարկ Էնթոնին իր նախկին կնոջ հետ 3․5 մլն դոլարով վաճառում է իր շքեղ առանձնատունը

12:08   10 մարտի, 2018

Մարկ Էնթոնին անցած տարի բաժանվել է իր կնոջից՝ վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայից (զույգն ամուսնացել է 2014-ին)։ Հիմա նախկին ամուսինները վաճառքի են դրել Սան Ֆերնանդոյում գտնվող տունը, որտեղ նրանք միասին են ապրել։

Սկզբում 49-ամյա երգիչն ու 30-ամյա մոդելն առանձնատան համար 5 մլն դոլար էին ուզում, բայց քանի որ առանձնատունը ձեռք բերել ցանկացողներ չկային, նրանք գինը նվազեցրել են մինչև 3․5 մլն դոլար։

Առանձնատանը կա հինգ ննջարան, յոթ լոգարան, սպա, հսկայական լողավազան, մեծ հյուրասենյակ, աշխատասենյակ, երկու հսկայական խոհանոց, տան առանձնացված մասեր, որոնցից երկուսը հյուրերի համար են նախատեսված։

 

 Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Rex, Shutterstock, MLS-TNI Press  



© NEWS.am STYLE