60-ամյա Շերոն Սթոունը «բռնվել» է երիտասարդ սիրեկանի հետ Մայամիում

14:06   10 մարտի, 2018

60-ամյա Շերոն Սթոունը «բռնվել» է երիտասարդ սիրեկանի հետ Մայամիում։ Ի դեպ, դերասանուհու 60-ամյակը լրանում է հենց այսօր։

Դերասանուհուն նկատել են լողափին տեղի պապարացիները:

Սթոունը, նկատելով լրագրողներին, չի շփոթվել եւ շարունակել է հանգստանալ:


TMZ-ի փոխանցմամբ, որի լրագրողներն էլ, ի դեպ, լուսանկարել են Շերոնին, դերասանուհին ժամանակն անցկացրել է 41-ամյա իտալացի Անջելո Բոֆայի հետ։ Նա ձեռնարկատեր է անշարժ գույքի ոլորտում։ Տարիքային տարբերությունը նրանց միջեւ կազմում է 19 տարի, բայց կինոդիվայի համար դա խնդիր չէ։ Նախկինում նա սիրավեպ էր ունեցել մոդել Մարտին Միկայի հետ, որը դերասանուհուց երիտասարդ է 30 տարով։  Ամեն դեպքում, Շերոնի համար 60-ը միայն թիվ է։



© NEWS.am STYLE