Բրեդ Փիթը երդվել է մեկ տարի հարաբերություններ չսկսել

16:06   10 մարտի, 2018

Բրեդ Փիթը երդվել է մեկ տարի հարաբերություններ չսկսել որեւէ մեկի հետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, դերասանը նման որոշում է կայացրել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ բաժանվել է Անջելինա Ջոլիից: 54-ամյա Փիթը որոշել է իրեն կարգի հրավիրել, անգամ դադարել է խմել:

«Փիթը միշտ ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ է եղել: Հիմա նա զբաղվում է նրանով, ինչ իրեն հետաքրքրում է: Ներկա պահին նրան սիրային հարաբերությունները չեն հետաքրքրում: Նա ցանկանում է ֆիզիկապես վերականգնվել եւ հարմոնիա սահմանել ինքն իր հետ», - ասել է մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը վերջերս Լոս Անջելեսում հայ վարրոդի մեքենային էր հարվածել:



© NEWS.am STYLE