Ստոքհոլմում բացվել է ABBA խմբի թանգարանը (ֆոտո)

12:17   7 մայիսի, 2013

Ստոքհոմլում մայիսի 7-ին բացվել է լեգենդար ABBA փոփ-խմբին նվիրված թանգարանը:

Ըստ РИА Новости-ի, այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, ժամանցի այգու հարեւանությամբ: Հեղինակները փորձել են թանգարանն առավելագույնս ինտերակտիվ դարձնել: Այսպես. սրահներից մեկում պատից հեռախոս է կախված: Եթե ABBA խմբի անդամներից մեկն ազատ րոպե ունի, կարող է զանգահարել այդ հեռախոսի համարով եւ զրուցել պատահաբար դրա կողքին հայտնված այցելուի հետ: Թանգարանում նաեւ ներկայացված են բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնցով նվագել են խմբի անդամները: Սրահներից մեկում դաշնամուր կա, որը միացված է Բեննի Անդերսոնի դաշնամուրին: Երբ երաժիշտը նվագում է իր գործիքը, այն կրկնվում է նաեւ թանգարանային ցուցանմուշի վրա:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին բացվել է նաեւ «Շվեդիայի երաժշտության փառքի սրահը», որի մաս է կազմում ABBA-ի թանգարանը:



© NEWS.am STYLE