Սվետլանա Լոբոդան հաստատել է իր հղիության մասին լուրերը

20:05   11 մարտի, 2018

Երգչուհի Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Լուսանկարի մեկնաբանության մեջ նա ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս, հանդիսատեսին, իմ թիմին, որոնք տարիներ ի վեր իմ կողքին են եղել: Այս տարին ինձ համար լի էր վառ իրադարձություններով և այն դարձավ շրջադարձային: Ես հեռանում եմ փոքրիկ հանգստի, որպեսզի Ձեզ համար նոր ալբոմ ձայնագրեմ և պատրաստել ամենևին նոր շոու, որը կներկայացնենք արդեն նոյեմբերին: Եվ, իհարկե, ես դադար եմ վերցնում, որպեսզի պատրաստվեմ յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ մայրանալուն: Դա ինձ համար հրաշքից էլ առավել է: Շնորհակալ եմ երկնքին նման պարգևի համար, իսկ Ձեզ՝ մեծ սիրո համար: Կհանդիպենք հունիսին»:



© NEWS.am STYLE