Քենդալ եւ Քայլի Ջեներներին վարձակալությամբ տարածք հանձնած ընկերությունը ներողություն է խնդրել 57 հազար դոլար պարտքի շփոթմունքի համար

12:22   12 մարտի, 2018

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ջեներ քույրերը 57 հազար դոլար պարտք են կուտակել Նյու Յորքի իրենց բուտիկի վարձակալության համար: 

Նյու Յորքում քույրերի բուտիկի դռների վրա հայտնվել է ծանուցագիր՝ վարձակալության վճարի պարտքի մասին, ըստ որի վարձավճարը չէր վճարվել 2017թ.-ի դեկտեմբերից:

Քենդալ և Քայլի Ջեներները շատ էին զարմացել: Ինչպես հայտնում է TMZ-ին, քույրերը զանգահարել են այն ընկերություն, որից վարձակալել էին տվյալ տարածքը:

Պարզվել է, որ ընկերության ներկայացուցիչները նույնպես զարմացել են այս լուրից, և մի որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ աշխատակիցներից մեկը շփոթել է վարձակալների տվյալները և սխալմամբ քույրերին է ուղարկել վարձը չվճարելու ծանուցագիրը:

Ընկերությունը ներողություն է խնդրել թյուրիմացության համար, քույրերի ներողամտությունն է հայցել, եթե որևէ կերպ վնաս են պատճառել Ջեներ քույրերի ապրանքանիշի վարկանիշին:

Ինչպես հայտնի է, Քենդալ և Քայլի Ջեներներն իրենց սեփական հագուստի ապրանքանիշն են թողարկել դեռ 2015թ.-ին։ Նրանք նաև համագործակցում են Topshop ապրանքանիշի հետ՝ թողարկելով ներքնազգեստներ:



© NEWS.am STYLE