Բելլա Հադիդը սիրավեպ ունի մոդել Ստելլա Մաքսվելի հետ

11:33   12 մարտի, 2018

Սիրավեպը սկսվել է դեռ երեք տարի առաջ:

27-ամյա բրիտանուհի թոփ-մոդել Ստելլա Մաքսվելը հայտնի է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև իր սեռի ներկայացուցիչների հետ սիրավեպերով: Ստելլան երկարատև սիրային հարաբերություններ է ունեցել դերասանուհի Քրիստեն Ստյուարտի հետ, ինչից հետո Ստելլային անընդմեջ «բռնացրել» են Մայլի Սայրուսի հետ համբուրվելիս: Զույգը սիրային կապը չէր հաստատում, սակայն որոշ ժամանակ միասին է ապրել:

Բրիտանական The Sun-ը հայտնում է, որ 2015թ.-ին, Լոնդոնում, երեկույթներից մեկի՝ ավելի կոնկրետ LOVE Magazine-ի երեկույթի ժամանակ, Բելլա Հադիդին և Ստելլա Մաքսվելիին միասին համբուրվելիս են նկատել:

«Այն ժամանակ նրանք չէին կարողանում աչք կտրել միմյանցից: Խնջույքի մասնակիցների մոտ ազատ համբուրվում էին: Այդ դեպքից հետո նրանք հաճախ են հանդիպում, անկախ այն փաստից, որ Բելլան սիրային կապեր ունի տղամարդկանց հետ: Բելլայի և Ստելլայի հարաբերությունները կրում են միմիայն սեքսուալ բնույթ: Նրանք հաճախ են միասին ժամանակ անցկացնում երեկույթների ժամանակ, բայց չեն բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին, քանզի նրանք երկուսն էլ հայտնի են դարձել, և Բելլան զգուշանում է իր ձեռք բերած իմիջի համար», - հայտնել է աղբյուրը:



© NEWS.am STYLE