Միայնակ կանանց հինգ տեսակ

22:33   11 մարտի, 2018

Կին, որը հարաբերություններ է ուզում, բայց չի կարողանում հարմար տղամարդ գտնել

Կարող եք նրան մանրախնդիր կոչել, բայց դա չի փոխում այն փաստը, որ նա դեռ չի գտել իր «միակին»: Գուցե նա հանդիպել է նրան, ում հետ կցանկանար լինել, բայց չի կարողացել նրա հետ հարաբերություններ կառուցել: Գուցե «կայծ» չի եղել:

Կին, որի հետ բոլորն ուզում են հանդիպել

Նա հիասքանչ է, եւ բոլորը դա գիտեն: Եվ հաճախ դա խանգարում է: Նա գրավում է տղամարդկանց, բայց չի կարողանում գտնել մեկին, ով կգնահատի իր ներաշխարհը: Շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես վարվել նրա հետ, գուցե վախենում են, չէ՞ որ նա անհավանական գրավիչ է: Եվ պարադոքսն այն է, որ կինը, որի հետ բոլորը ցանկանում են հանդիպել, սովորաբար միայնակ է:

Կին, որին դուր է գալիս ամուրիի կարգավիճակը

Մի քիչ մենակ մնալը լավ է: Բայց որոշ կանայք ավելի շատ են սիրում միայնակ մնալ: Հնարավոր է՝ նրանք գնահատում են անձնական տարածությունը, հնարավոր է՝ ընդհանրապես չեն ուզում կապվել մեկ մարդու: Այսպես թե այնպես, նրանց ձեռնտու է միայնությունը:

Կին, որի համար կարեւոր է կարիերան

Նա սիրում է իր աշխատանքն ու հրաշալի գլուխ է հանում: Այն բավարարումը, որն ուրիշները ստանում են հարաբերություններից, նա ստանում է կարիերայից: Նա իր ապագայի հստակ տեսլականն ունի, եւ հարաբերությունները դրանում տեղ չունեն:

Կին, որն այլեւս չի կարող սիրել

Նրա սիրտը բազմիցս են կոտրել, դրա վրա արդեն բազմաթիվ սպիներ կան: Նա չափազանց շատ ժամանակ, էներգիա եւ սեր է տվել նախորդ հարաբերություններին, եւ դրանցից ոչինչ դուրս չի եկել: Նա պարզապես պետք է մենակ մնա, նույնիսկ մտածել չի կարող նորից հարաբերություն սկսելու մասին:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE