Հայկ Ղազազյանը՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբում Պոտանինայի թիմի լավագույն գիտակ

10:05   12 մարտի, 2018

Երեկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբում շարունակվել է գարնանային խաղերի շարքը: Ելենա Պոտանինայի գիտակների թիմը, որի կազմում էր նաեւ Հակ Ղազազյանը, պարտվել է հեռուստադիտողին, չնայած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

Ի դեպ, խաղի ավարտին Հայկին ճանաչել են լավագույն գիտակ: Հայկը փայլուն է պատասխանել բրազիլական մարզադաշտերի մասին հարցին (տես՝ 15-րդ րոպեից): Հարցն այսպես էր հնչում. «1970-ական թվականներին բրազիլական մարզադաշտերում առանց ի՞նչ իրի մարզադաշտ չէր գալիս եւ ոչ մի երկրպագու, իր՝ առանց որի նա խաղից հաճույք չէր ստանա»: Պատասխանը տվել էր Հայկը՝ այդ իրը ռադիոն էր:



© NEWS.am STYLE