«Սիրում եմ մարդկանց, ովքեր պայքարում են իմ «ես»-ի դեմ». Նազենի Հովհաննիսյանն իր գոռոզության մասին

13:21   12 մարտի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է իր գոռոզության մասին.

«1.Մեր Երկիրը գունավոր է, ուղղակի պետք է տեսնել դրանք. գույները երբեմն սիրում են թաքնվել:
2.Ես սիրում եմ մարդկանց, ովքեր պայքարում են իմ «ես»- ի հետ) Որքան էլ դա ցավոտ չլինի. նրանք հղկում են ինձ
3. Մի ամբողջ շաբաթվա մեջ աշխատանքի պատճառով օրական 3-4 ժամ քնելու պարագային՜ «ֆեյսբուքցի» լրիվ անծանոթ մի «լավ տղու» մեղադրականը՝ մի հատիկ բարևից հետո ինչու՞ իր հետ չես shbvum, առնվազն ծիծաղելի է)) 4. Ժամանակի սղությունը մեծամտություն չէ 
5. Գոռոզություն է կարծել, որ մենք անմահ ենք, ես ԽՆԱՅՈՒՄ եմ ամենաթանկը, ինչ ունեմ. ԺԱՄԱՆԱԿԸ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին ցույց էր տվել Երեւանի ծաղկած գեղեցկությունը.

Լուսանկարում հաղորդավարուհին կանգնած է ծաղկած ծառի տակ և գնահատում է երևանյան՝ ծաղկած գեղեցկությունը:

Հաղորդավարուհին լուսանկարը մեկնաբանել էր այսպես. «Իմ սիրած Երևանի ծաղկած գեղեցկությունը!!! Just see it»:



© NEWS.am STYLE