Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է Delicate երգի տեսահոլովակը

14:43   12 մարտի, 2018

Թեյլոր Սվիֆթը Youtube-ում իր TaylorSwiftVEVO ալիքում ներկայացրել է Delicate երգի տեսահոլովակը։ Թրեքն ընդգրկվել է 28-ամյա հայտնի կատարողի վեցերորդ՝ Reputation ալբոմում, որի թողարկումը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին։ Տեսահոլովակն առայժմ շուրջ 3 մլն դիտում է հավաքել, որը, ընդհանուր առմամբ, քիչ է Թեյլորի պարագայում, բայց ենթադրվում է, որ օրվա ավարտին դիտումների թիվը կավելանա:

Տեսահոլովակում Թեյլորն անտեսանելի է դառնում մրցանակաբաշխության նմանվող ինչ-որ հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Երգչուհին անհետանում է այն բանից հետո, երբ նրան կախարդական գրառում են տալիս։ Դրանից հետո Թեյլորը սկսում է անել այն, ինչ ցանկանում է։



© NEWS.am STYLE