Քլոե Քարդաշյանը 100 հազար դոլար է ծախսել մանկական հագուստի եւ աքսեսուարների վրա

15:03   12 մարտի, 2018

Քլոե Քարդաշյանը եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը պատրաստվում են ծնող դառնալ։ Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մարզիկին աղջիկ է պարգեւելու։

Քլոեն երեկ արդեն հատուկ երեկույթ է կազմակերպել ապագա դստեր պատվին, իսկ մինչ այդ TMZ-ը պարզել է, որ հայուհին վերջին շաբաթվա ընթացքում երեխայի համար նվերներ է գնել Արեւմտյան Հոլիվուդի ամենաթանկ բուտիկներից։ Կայքին հաջողվել է պարզել, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ եւ կոշիկներ։

Օրինակ, Քլոեն ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաեւ Versace մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, Givenchy կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։

Սրան ավելանում է նաեւ ոսկյա ծծակ, շիշ եւ այլն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքը որոշել է ամենաթանկարժեք ապրանքները չհրապարակել։



© NEWS.am STYLE