Aneres. Սերենա Ուիլյամսը կոսմետիկա է թողարկում

17:10   12 մարտի, 2018

Սերենա Ուիլյամսն ունի հագուստի սեփական բրենդը, բայց հայտնի թենիսիստուհին որոշել է ավելի հեռուն գնալ եւ ստեղծել սեփական կոսմետիկայի շարքը, որը կոչել է Aneres (Սերենա անունը հակառակ,չնայած հայկական տարբերակը ավելի ինտրիգային է հնչում :))

36-ամյա մարզուհին շուտով կներկայացնի կոսմետիկան, որում ներառված են մաշկի կրեմ, դիմահարդարման համար նախատեսված ապրանքներ, շրթներկ, թարթչաներկ եւ պարֆյում։

Ի դեպ, օրերս Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին փառաբանող պաստառներ է տեղադրել մայրուղու վրա։ Reddit կայքի հիմնադիրն իր կնոջը անակնալ է մատուցել՝ չորս պաստառների ձեւով, որոնք տեղադրել է Փալմ Սփրինգսի մայրուղու վրա։



Պաստառներից մեկում գրված է՝ «Սերենա Ուիլյամսը բոլոր ժամանակների ամենալավ մայրիկն է»:



© NEWS.am STYLE