Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դահուկներով սահելու իր ունակությունը

12:33   13 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը շարունակում է ուրախացնել իր հետեւորդներին Instagram–ում եւ Twitter–ում։ Ռեալիթի–շոուի աստղը հրապարակել է տեսանյութ, որում պարծենում է դահուկներ վարելու իր ունակությամբ։

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Հիշեցնենք, որ TMZ-ը պարզել է, որ Քլոե Քարդաշյանը 100 հազար դոլար է ծախսել մանկական հագուստի եւ աքսեսուարների վրա: Նա վերջին շաբաթվա ընթացքում երեխայի համար նվերներ է գնել Արեւմտյան Հոլիվուդի ամենաթանկ բուտիկներից։ Կայքին հաջողվել է պարզել, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ եւ կոշիկներ։

Օրինակ, Քլոեն ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաեւ Versace մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, Givenchy կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։

Սրան ավելանում է նաեւ ոսկյա ծծակ, շիշ եւ այլն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքը որոշել է ամենաթանկարժեք ապրանքները չհրապարակել։



© NEWS.am STYLE