Քանյե Ուեսթն առանձնացել է լեռներում նոր երգեր գրելու համար

13:34   13 մարտի, 2018

Քանյե Ուեսթն առանձնացել է լեռներում, որ նոր երգեր գրի, գրում է TMZ-ը։ 40-ամյա ռեփերը գնացել է Վայոմինգ, որպեսզի նահանգի լեռներում առանձնանա եւ նոր ալբոմի համար սկսի ստեղծագործեել։ Սակայն Քանյեն իր հետ է տարել նաեւ ընկերներին, նրանցից մի քանիսը այնտեղ են ժամանել եթե ոչ Քանյեի հետ, ապա մի փոքր ուշ։


Քանյեի հետ է նաեւ Թրեւիս Սքոթը՝ Քեյլի Ջեների ընկերն ու դստեր՝ Սթորմիի հայրը։ Ռեփերներին նկատել են Ջեքսոն Հուոլում՝ Վայոմինգ նահանգի հովտում, որտեղ տեղակայված է «Ջեքսոն Հոուլ Հովիտ» դահուկավազքի համար նախատեսված հանգստավայրը։

Աստղերին միացել են պրոդյուսեր Պեր Բորնը եւ ռեփեր King Louie–ն եւ The Dream–ը, Թրեւիսի մենեջերներն ու պորդյուսերները։

Նշենք, որ Քանյեի նոր ալբոմի վրա աշխատում են անցյալ տարվանից, սակայն թողարկման ժամկետների մասին լուրեր դեռ չկան։



© NEWS.am STYLE