Բեյոնսեն ու Ջեյ Զին համատեղ համերգային շրջագայության կմեկնեն

14:41   13 մարտի, 2018

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի երկրպագուները անչափ երջանիկ են։ Բեյոնսեն իր Instagram-ում հայտարարել է ամուսնու հետ համաշխարհային` OTR II շրջագայության մասին (ճիշտ է՝ դրանցում ներառված են միայն եվրոպական եւ ամերիկյան քաղաքներ):

Տոմսերի նախնական վաճառքը, որի համար անհրաժեշտ է գրանցվել երգչուհու կայքում, կսկսվի մարտի 14-ին, իսկ բուն վաճառքը՝ մարտի 19-ին:

Աստղերի առաջին համատեղ շրջագայությունը՝ On the Run–ը, տեղի է ունեցել 2014 թվականին։
Եվրոպայում աստղերը համերգով հանդես կգան Բարսելոնայում, Քյոլնում, Ամստերդամում, Ստոկհոլմում, Կոպենհագենում, Լոնդոնում, Քարդիֆում, Գլազգոյում, Մանչեսթերում, Բեռլինում, Վարշավայում, Միլանում, Հռոմում, Նիսում, Փարիզում:

Публикация от Beyoncé (@beyonce)



© NEWS.am STYLE