Պոռնոաստղ, մատուցող եւ լրագրող. թագավորական ընտանիքի անդամներ, որոնք ամուսնացել են «հասարակ» մարդկանց հետ (ֆոտո)

14:25   13 մարտի, 2018

Միայն արքայազն Հարին չէ համարձակ, որը կոտրելով թագավորական ընտանիքի բոլոր ավանդույթներն ու կարծրատիպերը, պատրաստվում է ամուսնանալ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Աշխարհի շատ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ խախտել են ընդունված ավանդույթներն ու ամուսնացել ոչ իրենց դասակարգի ներկայացուցիչների հետ: Պոռնոաստղ, մատուցող, լրագրող, ուսանողուհի. այս արքայազներն ու արքայադուստրերն ապացուցել են, որ սերն արգելքներ չի ճանաչում:

Ներկայացնում ենք թագավորական ընտանիքի անդամների, որոնք ամուսնացել են «հասարակ» մարդկանց հետ, որոնց երակներում ազնվական արյուն չի հոսում:

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպն ամուսնացած է նախկին պոռնոաստղ Սոֆիա Հելքվիսթի հետ:

Շվեդիայի արքայադուստր Մադլենն իր կյանքը կապել է ամերիկացի գործարար Քրիստոֆեր Փոլի հետ:

Մադլենի քրոջ՝ Վիկտորիայի ամուսինը մարզիչ է:

Մոնակոյի արքայազն Ալբերտ Գրիմալդին իր կյանքը կապել է մարզուհու՝ լողորդ Շառլին Ուիթսթոքի հետ:

Դանիայի արքայազն Ֆրեդերիկն ամուսնացած է անշարժ գույքի գործակալ Մերի Դոնալդսոնի հետ:

Ֆրեդերիկի կրտսեր եղբոր՝ Յոհակիմի կինը ծրագրավորող է:

Իսպանիայի թագավոր Ֆելիպեն ամուսնացած է լրագրող Լետիսիա Օրտիսի հետ:

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի կինը վաճառքի մենեջեր է եղել:

Նորվեգիայի արքայազն Հոքոնն ամուսնացել է մատուցողուհու հետ:

Լյուքսեմբուրգի հերցոգ Անրին ամուսնացել է իր համակուրսեցու հետ:

Բրիտանական արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, թեեւ հարուստ ընտանիքից է, բայց չունի ազնվական արմատներ:

Եվ, իհարկե, արքայազն Հարին, որի ընտրյալը ոչ այնքան հայտնի դերասանուհի Մեգան Մարքլն է:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE