Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ

15:48   13 մարտի, 2018

Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ: Պարզվում է՝ ՌԴ-ում հայտնի հայ ոճաբանի ամուսինը՝ Վահիկը, Գոհարին նկատել է սոնցցանցերից մեկում: 

«Ընտանիք, որը ձեւավորվել է Вконтакте սոցցանցի շնորհիվ: Հենց այնտեղ է Վահիկն ինձ գրել, որ ես բոմբ եմ, իսկ ես նրան կոպտել եմ»,- գրել է Գոհարն իր Instagram-ում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դիմահարդարը պատմել էր, թե ինչպես են զարդերի խանութում ստորացրել իր ավագ քրոջը՝ Նունիկին:

«Օրերս իմ քույր Նունիկը Նիկոլսկայա փողոց էր գնացել՝ Մարտի 8-ին մայրիկի համար ականջօղեր գնելու: Միանգամից ասեմ, որ Նունիկը 26 տարեկան է, բայց նրան 15 տարեկանից բարձր չեն տալիս, քանի որ շատ նիհար է, մատնաչափիկ: Նա մտել է խանութ, իսկ այնտեղ որեւէ մեկը չի մոտեցել նրան, չի բարեւել: Միայն մեկ ժամ անց նրանցից մեկը բարեհաճել է մոտենալ եւ ամեն անգամ զարդեր ցուցադրելիս հարցրել՝ դուք գները տեսե՞լ եք, դուք հաստատ ուզո՞ւմ եք նայել դա: Քույրս հանգիստ նայում էր, ընտրում, քանի որ նման վերաբերմունք տեսնելիս դժվար է հավաքել մտքերը եւ խոսել...

Իսկ ի՞նչ, եթե իսկապես նա լիներ 16-18 տարեկան աղջիկ, որն ամբողջ տարի գումար է տնտեսել մոր ականջօղերի համար: Ինչո՞ւ է մեզ համար կարեւոր մարդու ֆինանսական դրությունը... Ապահովված մարդիկ հաճախ ավելի համեստ տեսք ունեն, քան նրանք, որոնք պարծենալու ոչինչ չունեն: Երբ ես 400 հազար ռուբլի արժողությամբ մեքենա ունեի, նկարվում էի դրա ամեն մի անկյունում, մորթյա մուշտակ էի հագնում ու շպարվում ամեն օր՝ փորձելով ուշադրություն գրավել եւ ինչ-որ բան ապացուցել: Հիմա ես 20 անգամ թանկ մեքենա եմ վարում, բայց ես հաճախ մետրոյով եմ երթեւեկում, հրաժարվել եմ բնական մորթուց եւ հաճախ եմ ներկայանում առանց շպարի»:



© NEWS.am STYLE