Բլեք Չայնան ցույց է տվել իր եւ Ռոբ Քարդաշյանի դստերը

17:05   13 մարտի, 2018

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ մերկապարուհի Բլեք Չայնան, ցույց է տվել իրենց դստերը: Instagram-ի իր էջում Չայնան Դրիմ Ռենեի երկու լուսանկար է հրապարակել:

Նշենք, որ մինչ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու շուրջ սեքս սկանդալը շիկանում է՝ մերկապարուհին հաջողացնում է հայտնվել պապարացիների տեսադաշտում նոր երկրպագուի հետ։

Օրերս 29-ամյա Բլեք Չայնային նկատել են Լոս Անջելեսում՝ Dolce&Gabbana-ից 1200 դոլարանոց կոշիկով։ Չայնային ընկերակցում էր թեքսասցի 18-ամյա ռեփեր YBN Almighty Jay-ը։

Պապարացիների հարցերին աղջիկը չի պատասխանել, իսկ մենք հիշեցնում ենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ արևմտյան լրատվամիջոցներում բորբոքվում է սկանդալ Չայնայի՝ համացանցում հայտնված սեքս տեսագրությունների շուրջ։

Դրանք արագ տարածվել են համացանցում։ Թե ով է հրապարակել տեսանյութերը՝ հասկանալի չէ։ Ռոբ Քարդաշյանին ոչ ոք չի կասկածում, քանի որ տեսանյութը ձայնագրվել էր նրա ու Չայնայի բաժանումից հետո։

Տեսանյութում Չայնան սեքսով է զբաղվում իր նախկին բոյֆրենդ Մեչիի հետ։ Ինքը՝ Մեչին (Ռոբը Չայնայից բաժանվել էր հենց նրա հետ Չայնայի դավաճանության պատճառով) հայտնել էր լրագրողներին, որ անցած տարվա օգոստոսից հետո Չայնայի հետ չի հանդիպել։ Նա հաստատել է, որ տեսանյութում ինքն է, բայց նշել է, որ տեսագրությունն արվել էր հենց Չայնայի հեռախոսով, իսկ ինքը երբեք դրա պատճեն չի ունեցել։ Մեչին շտապել է դատի տալ Չայնային տեսանյութի հրապարակման համար, Չայնան էլ իր հերթին է ոստիկանություն դիմել՝ պարզելու համար, թե իր բազմաթիվ սիրեկաններից որ մեկն է պատճենել տեսանյութն ու հրապարակել այն։



© NEWS.am STYLE